Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նախախորհրդարանի հայտարարությունը ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման վերաբերյալ

Նախախորհրդարանի հայտարարությունը ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման վերաբերյալ
21.07.2013 | 18:35

Իր հայրենադավ և ազգուրաց կառավարման ավարտը տեսնող վարչախումբը ձգտում է հնարավորինս շուտ և շատ նյութական օգուտ կորզել երկրից և ժողովրդից, ինչի նպատակով ձեռնարկում է կեղեքման ու թալանի նորանոր միջոցներ:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը հաջորդեց քաղաքային երթուղային ավտոտրանսպորտի վարձավճարի մեկուկես անգամ թանկացումը:

Վարչախմբի այս քայլերի նկատմամբ մեր ժողովուրդն իր խորը վրդովմունքն ու ընդվզումն արտահայտում է տարբեր ձևերով: Ամռան այս սեզոնին գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը դեռևս զգալի չէ, ուստի մարդիկ հիմնականում պայքարում են ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ:

Այս հարցում ուրախալի է ոչ միայն երիտասարդների ակտիվությունը, այլև մեր մյուս համաքաղաքացիների մի զգալի մասի մասնակցությունը: Պայքարի հաղթական ավարտի համար առավել քան հուսադրող է նաև այն հանգամանքը, որ չնայած վարորդները տուժում են, երբ երիտասարդներն ու նրանց արարքից ոգևորված մյուս ուղևորները վճարում են վարձավճարի նախկին՝ 100 դրամի չափով, սակայն ըմբռնումով են վերաբերում և նույնիսկ սատարում են պայքարող քաղաքացիներին:

Նախախորհրդարանն արձանա-գրում է, որ մեր ժողովուրդը հաղթահարում է անցնող ամիսների ընթացքում դասական քաղաքական դաշտի փոշիացման ու նրա առաջնորդների հեղինակազրկման հետևանքով առաջացած հուսահատությունը և ինքնակազմակերպվելով՝ տեր է կանգնելու իր երկրին ու ճակատագրին:

Նախախորհրդարանը բարձր է գնահատում իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդ ակտիվիստների գործողությունները, բոլոր ուղևորների, ինչպես նաև մարդկային ու քաղաքացիական կեցվածքով աչքի ընկնող վարորդների համերաշխությունն ու համախմբումը կեղեքիչ համակարգի դեմ պայքարում:

Այս համերաշխ պայքարն արդեն արդյունք է տալիս և շարունակելու դեպքում անպայման կհասնի հաղթանակի:

Նախախորհրդարանն այս վճռորոշ պահին բոլոր ուղևորներին ու վարորդներին կոչ է անում հաղթահարել անձնական ու հոգեբանական պատնեշները, ապագայի շահը ավելի բարձր դասել օրվա շահից և էլ ավելի համախմբվելով միանալ այս պայքարին, ամեն կերպ աջակցել ու սատարել երիտասարդ ակտիվիստներին և հետզհետե ուժեղացնել ճնշումը՝ կեղեքիչների դեմ երկրի տեր ժողովրդի հաղթանակն ապահովելու նպատակով:

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ